Որոնել
Արխիվ
29.12.2018  17:46

VAR-ի դրամա Թուրինում. Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հյուրերից աչքի ընկավ թիմի ռմբարկու Ֆաբիո Քուալյարելան: Պորտուգալացին 14 գոլով գլխավորեց ռմբարկուիների ցուցակը:

Այնուամենայնիվ, հանդիպման ուշադրության կենտրոնում տեսակրկնության համակարգն էր, որը խաղի ընթացքում երեք անգամ որոշիչ դեր խաղաց արդյունքի վրա:

Սկզբում մրցավար Պաոլո Վալերին տեսակրկնություն դիտելու շնորհիվ ձեռքով խաղ արձանագրեց Էմնրե Ջանի կողմից և 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին: Երկրորդ խաղակեսում նմանատիպ իրավիճակում 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին:

90+1 րոպեին ճենովացիների կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, ամբողջ թիմի հետ երկար տոնեց այն, սակայն մրցավարները նրա մոտ խաղից դուրս վիճակ տեսան, երբ գնդակը պատահակոներոն նրա մոտ էր հայտնվել:

Այսպիսով, «ծեր սինյորան» վաստակեց 53 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճենովացիները 29 միավորով հինգերորդն են:

Ա սերիա. 19-րդ տուր
«Յուվենտուս» – «Սամպդորիա»` 2:1
Գոլերը. Ռոնալդու (2, 65 11մ) – Քուալյարելա (33):


ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000