Որոնել
Արխիվ
29.12.2018  12:22

Հայտնի է արագ շախմատի աշխարհի չեմպիոնը. Թոփ-10-ում մեկ հայ կա

Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: 15 հնարավորից վաստակելով 11 միավոր՝ աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դանիիլ Դուբովը:

Չորս շախմատիստ՝ Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմևը և Մագնուս Կարլսենը, վաստակեցին 10,5-ական միավոր և կիսեցին 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մամեդյարովը գրավեց 2-րդ հորիզոնականը, Նակամուրան՝ 3-րդ: Մագնուս Կարլսենը դարձավ 5-րդը:

Հայ մասնակիցներից հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, ով վաստակեց 10 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը, գրում է chessfed.am-ը:

Գաբրիել Սարգսյանն իր ակտիվում գրանցեց 9 միավոր և գրավեց 31-րդ հորիզոնականը:
Մրցաշարում անհաջող հանդես եկավ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով վաստակեց միայն 7.5 միավոր:

Հայ շախմատիստների վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ ասյտեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000