Որոնել
Արխիվ
28.12.2018  18:16

Հայտնի են 2018 թվականի Հայաստանի լավագույն բասկետբոլիստն ու մարզիչը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում է անցկացրել` պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին:

Լավագույն բասկետբոլիստի հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախ» ակումբի առաջատար Ալբերտ Թադևոսյանը:

2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի և «Ստամբուլ ԲԲՍԿ»- ի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը:

Լրագրողների քվեարկության արդյունքում 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Բելգիական «Սպիրո» ակումբի մարզիչ Նիկշա Բավցևիչը:

Հարցմանը մասնակցել են 20 մարզական լրագրողներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000