Որոնել
Արխիվ
27.12.2018  19:49

Արսեն Հարությունյան. «Արդյունքից գոհ եմ, բայց անցկացրած գոտեմարտերից` ոչ»

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի չեմպիոնի կոչման համար 10 քաշային կարգերում պայքարեցին 90 ըմբիշ: 61 կգ քաշային կարգում Հայաստանի այս տարվա չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

-Գո՞հ ես ցույց տված արդյունքից և անցկացրած գոտեմարտերից:

-Արդյունքից գոհ եմ, բայց անցկացրած գոտեմարտերից՝ ոչ, քանի որ լավ մարզավիճակում չէի և չէի կարողանում իմ ըմբշամարտը թելադրել մրցակցիս: Հաջրոդը մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է։ Եթե թույլ տան մասնակցել, ապա ամեն ինչ կներդնեմ, որ լավ արդյունք ցույց տամ:

-Չե՞ս կարծում, որ դեռ վաղ է քեզ համար մեծահասակների առաջնության մասնակցել, միգուցե երիտասարդներում դեռ չնվաճած մեդալներ կան:

-Այո, կան այդպիսի մեդալներ․ աշխարհի չեմպիոն չեմ եղել, բայց մարզիչներս կորոշեն՝ որտեղ եմ մասնակցելու:

-Եթե հնարավորություն տան մասնակցել մեծահասկաների Եվրոպայի առաջնությանը, ո՞ր քաշային կարգում կցանկանաս:

-Ըստ մարզիչների որոշման կլինի ամեն ինչ:

 

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000