Որոնել
Արխիվ
27.12.2018  19:18

Դավիթ Սաֆարյան. «Եթե անկեղծ լինեմ՝ ուզում էի ժամանկից շուտ ավարտել գոտեմարտս»

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի չեմպիոնի կոչման համար 10 քաշային կարգերում պայքարեցին 90 ըմբիշ: 70 կգ քաշային կարգում առաջնության հաղթող դարձավ 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը` եզրափակչում կամային հաղթանակ տանելով Նարեկ Սիրունյանի նկատմամբ:

Լրագրողների հետ զրույցում Դավիթը, խոսելով եզրափակչի լարված գոտեմարտի մասին, ասաց.

«Եթե անկեղծ լինեմ՝ ուզում էի ժամանկից շուտ ավարտել գոտեմարտս: Մտածում էի, որ դեռ ժամանակ ունեմ, բայց,  այսպես ասած, խառը ըմբշամարտ գնաց: Մրցակցիս պետք է արժանին մատուցել․ երևում էր, որ լավ է պատրաստված: Եվ, ինչպես տեսաք, վերջին վայրկյաններին կարողացա անցում անել ու հաղթել, բայց ինքս եմ մեղավոր, որ այդպիսի լարված գոտեմարտ ստացվեց: Իսկ առհասրակ, դեռ մարզվելու ու շտկելու բաներ շատ կան: Առաջնությանը լավ էի պատրաստվել։ Օսեթիայում անցկացված հավաքին էի մասնակցել, բայց դեռ շատ անելիք կա»:

Դավիթ Սաֆարյանը վերջին անգամ Հայաստանի առաջնության էր մասնակցել 2012 թվականին:

 

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000