Որոնել
Արխիվ
25.12.2018  18:52

3 տուն ու 7 ավտոմեքենա. Գագիկ Ծառուկյանը նվերներ է տվել հաջողությունների հասած մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը` նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր ` դեկտեմբերի 25 –ին,  Օլիմպավանում  մեծարեց  և պարգևատրեց այս տարի առավել բարձր արդյունքներով աչքի ընկած մեր  առաջատար վարպետներին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Ծանրամարտից  Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր  Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին և  ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին ՀԱՕԿ  նախագահը բնակարան նվիրեց, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի  ու  Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Արթուր Շահինյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, ձյուդոյից Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին, ջրացատկորդներ, Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ Լև Սարգսյանին,Վլադիմիր Հարությունյանին և հեծանվորդ, Եվրոպայի մինչ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին Գագիկ Ծառուկյանը նվիրեց ավտոմեքենաներ:

Մարզիկների անունից շնորհակալական խոսք ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000