Որոնել
Արխիվ
25.12.2018  12:36

Բասկետբոլ. Արագադ Աբրահամյանը հանդես կգա Ղազախստանում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Արագադ Աբրահամյանը կարիերան կշարունակի Ղազախստանը ներկայացնող «Բարսի Ատիրաու» թիմում: Այդ մասին բասկետբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:

«Ուզում եմ հայտարարել, որ պայմանագիր եմ կնքել «Բարսի Ատիրաու» ԲԱ-ի հետ: Ես շատ ոգևորված եմ, որ առաջիկա մրցաշրջանում խաղալու եմ եվրոպական այնպիսի երկրների թիմերի դեմ, ինչպիսիք են Կոսովոն, Բուլղարիան, Մակեդոնիան և այլն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին ու ընկերներին, որոնք աջակցել են ինձ այս ամբողջ գործընթացի ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բասկետբոլի Ա լիգային նախորդ հրաշալի մրցաշրջանի համար: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ԲԱ-ին ու ակումբի աշխատակազմին, որը լուծարեց իմ պայմանագիրը՝ իմանալով այս հրաշալի հնարավորության մասին: Գնահատում եմ բոլոր երկրպագուների աջակցությունը»,- գրել է Աբրահամյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000