Որոնել
Արխիվ
17.12.2018  02:30

«Լիոնը» շանս չտվեց «Մոնակոյին», Գոլովինը կարմիր քարտ ստացավ զարմանալի հանգամանքներում (VIDEO)

Ֆրանսիայի Լիգա 1-ի 18-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահորեն հաղթեց «Մոնակոյին»:

Առաջին խաղակեսում «առյուծների» կազմում աչքի ընկան Ուսեմ Աուարը (6-րդ րոպե) և Նաբիլ Ֆեկիրը (34):

Երկրորդ խաղակեսի մեկնարկն ազդարարող սուլիչից 2 վայրկյան անց «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինն այնպիսի խախտում կատարեց, որ մրցավարը տեսակրկնություն դիտելուց հետո նրան կարմիր քարտ ցույց տվեց: Հետագայում ձախ պաշտպան Ֆերլան Մենդին հաշիվը դարձրեց խոշոր (59):

Այդ հաղթանակի շնորհիվ «Լիոնը» վաստակեց 31 միավոր, շրջանցեց «Մոնպելյեին» (29) և այժմ երորրդ տեղում է: Այնուամենայնիվ, Միշել Տեր-Զաքարյանի թիմը մեկ խաղ քիչ է անցկացրել:

Թյերի Անրիի գլխավորած թիմը 13 միավորով շարունակում է նախավերջին տեղում մնալ:

Խաղային օրվա մյուս երկու հանդիպումների հաշիվները.

«Նիմ» – «Լիլ»` 2:3

«Նիցա» - «Սենտ Էտիեն»` 1:1:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000