Որոնել
Արխիվ
15.12.2018  16:18

Պաշտոնական. Ադրբեջանում և Վրաստանում աշխատած մարզիչը հայկական թիմ է գլխավորել

Երևանի «Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտարարել է մարզչական փոփոխության մասին: Վահե Գևորգյանը հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը:

70-ամյա մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի ԲԿՄԱ-ն,Դերժինսկի «Խիմկին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ահլի»-ն։ 1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։

2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտերում»՝որպես գլխավոր մարզիչ։ Անատոլի Պիսկովեցի վերջին ակումբը եղել է «Գագրան»։ Այդ ակումբի հետ նա նվաճել է Վրաստանի Գավաթը և դարձել է Վրաստանի Առաջին խմբի հաղթող։

«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբում «Լոկոմոտիվը» գտնվում է չորրորդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000