Որոնել
Արխիվ
14.12.2018  15:15

Բասկետբոլ. Հայտնի դարձան Հայաստանի Մ-18 ու Մ-20 հավաքականների մրցակիցները

2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի հավաքականները:

Առաջանությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում, տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն՝ Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները: Այս առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը նույնպես Անդորրայում:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ:

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում, հուլիսի 12-21-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000