Վերջին անգամ ե՞րբ «Միլանը» չէր հաղթահարել եվրագավաթի խմբային փուլը
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Միլանը» 1:3 հաշվով պարտվել է «Օլիմպիակոսին», գրավել երրորդ տեղը և դուրս մնացել հետագա պայաքրից:
Իտալական ու հունական թիմերը 10-ական միավոր են վաստակել, անձնական խաղերում 3:1 հաշվով տնային հաղթանակներ տարել, սակայն «Օլիմպիակոսը» խփած ու բաց թողած գոլերի հաշվարկում ավելի լավ ցուցանիշ է ունեցել (11:6 ընդդեմ 12:9): Խմբի հաղթող է դարձել «Բետիսը» (12 միավոր)
Նշենք, որ «Միլանը» վերջին անգամ խմբային փուլը չէր հաղթահարել 2000-2001թթ մրցաշրջանների Չեմպիոնների լիգայում: Այն ժամանակ երկու խմբային փուլ է անկացվել, որից առաջինում «ռսոներին» հաջող ելույթ ունեցել, իսկ երկրորդում` ոչ: