Որոնել
Արխիվ
12.12.2018  11:10

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆում միայն մեկ երկիր 4 ներկայացուցիչ ունի

Չեմպիոնների լիգայում անգլիական բոլոր չորս թիմերը փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել: «Լիվերպուլն» ու «Տոտենհեմն» իրենց խմբերում երկրորդ տեղն են գրավել, իսկ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ապահովել են ուղեգիրը, սակայն դեռ կարող են առաջին տեղով դուրս գալ:

1/8 եզրափակչում երեքական թիմ են ունեալու Իսպանիան («Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո») և Գերմանիան («Բավարիա», «Բորուսսիա Դորտմունդ» և «Շալկե»):

Իտալիայից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Յուվենտուսն» ու «Ռոման», իսկ «Նապոլին» ու «Ինտերը» վերջին տուրում դուրս մնացին հետագա պայքարից և ելույթները կշարունակեն Եվրոպա լիգայում:

Ֆրանիսիայից ՊՍԺ-ն նույնպես 1/8 եզրափակչում է, «Լիոնն» այդ ուղեգրին մոտ է, իսկ «Մոնակոն» իր խմբում վերջին տեղը գրավեց և ավարտեց ելույթները եվրագավաթներում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000