Որոնել
Արխիվ
07.12.2018  21:11

Սարի. «Գիտեի, որ «Չելսին» խնդիրների հետ է բախվելու»

Լոնոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է վերջին խաղերում թիմի անհաջող ելույթների մասին։

Նշենք, որ վերջին 3 խաղերում «ազնվականները» 2 անգամ պարտվել են։ Մեկ խաղ ավարտել են հաղթանակով։

«Ես վստահ էի, որ վաղ թե ուշ խնդիրների հետ ենք բախվելու։ Անկեղծ ասած, մտածում էի, որ դա տեղի կունենա առաջին 2 ամիսների ընթացքում։ Այդ 2 ամիսները լավ անցկացրինք, բայց  կռահում էի, որ խաղային անկում կլինի նոյեմբերին կամ դեկտեմբերին»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sportsmolde-ն։

Հիշեցնենք, որ վաղը ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Չելսիի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000