Որոնել
Արխիվ
07.12.2018  18:58

Մոուրինյու. «Ֆրեդը կխաղա, եթե ՄՅՈւ-ն սկսի պաշտպանությունում հաջող գործել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու դաշտ դուրս չի բերում ամռանն ակումբը համալրած բրազիլացուն՝ Ֆրեդին, հաղորդում է Goal-ը։

-Ի՞նչ է նրան պետք, որպեսզի մասնակցի հանդիպումներին։

-Քայլ առ քայլ առաջ շարժվել։ Այլ ակումբներում կան ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են շատ խաղաժամանակ ստանալ, բայց, անգամ Ֆրեդից քիչ են դաշտ դուրս գալիս։

Կարծում եմ՝ ֆրեդի համար հետագայում շատ բան կփոխվի։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մեր թիմը սկսի հաջող գործել պաշտպանությունում։ Երբ շեշտը դնենք ավելի շատ բալանսավորվելու, քան հարձակման գծում ակտիվ լինելու վրա՝ նա դաշտ դուրս կգա,- ասել է Ժոզեն։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000