Որոնել
Արխիվ
07.12.2018  16:57

Ծանր վնասվածք. «Արսենալի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

«Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԱՊԼ-ի 15-րդ տուրի խաղում (2:2) վնասվածք է ստացել և փոխարինվել: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել:

Անգլիացու ապաքինման համար պահանջվելու է 6-9 ամիս և նա ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնալու, գրում է Sky Sports-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլդինգը 10 խաղի է մասնակցել, որոնցից 9-ում մեկնարկային կազմում է եղել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000