Որոնել
Արխիվ
07.12.2018  14:43

«Արսենալը» զգուշացնելու է ալկոհոլ ու «զվարճացնող գազ» ընդունած ֆուտբոլիստներին (VIDEO)

«Արսենալը» խոստացել է միջոցներ կիրառել թիմի ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր օգոստոսին Լոնդոնի գիշերային ակումբում ալկոհոլ ու զվարճացնող գազ են ընդունել:

The Sun-ն այսօր էքսկլյուզիվ տեսանյութ է հրապարակել, որում «զինագործների» ֆուտբլիստներ` Մեսութ Օզիլը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքսանդր Լյակազետը, Մատեո Գենդուզին ու Սեադ Կոլոշինացը նկատվել են օղի խմելիս և փուչիկի միջոցով ազոտի օքսիդ ներքաշելիս: Նշվում է, որ ֆուտբոլիստներից մի քանիսը գիտակցությունը կորցնելու եզրին են եղել:

Տեսանյութում կան նաև Հենրիխ Մխիթարյանը և Շկոդրան Մուստաֆին, ովքեր զվարճանալու նման միջոցների դիմելիս չեն նկատվել: Այնուամենայնիվ գերմանացու մոտ երևում է փուչիկ, որն ազոտի օքսիդի համար է օգտագործվել: Մխիթարյանը տեսանյությում միայն խաղցրավենիքից է օգտվում:

Sky Sports-ի հետ զրույցում «Արսենալի» մամուլի ծառայությունից հայտարարել են, որ ֆուտբոլիստներին կհիշեցնեն. «Նրանք ակումբն են ներկայացնում և պատշաճ վարքի պարտավորություններ ունեն»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000