Որոնել
Արխիվ
07.12.2018  12:59

Ինչպես են Մխիթարյանն ու նրա թիմակիցները զվարճացել պարտված խաղից առաջ (VIDEO)

Բրիտանական The Sun պարբերականը հրապարակել է էքսկլյուզիվ կադրեր «Արսենալի» ֆուտբոլիստների մասնակցությամբ երեկույթից:

Անգլիայի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքսանդր Լակազետը, Մեսութ Օզիլը, Մատեո Գենդուզին, Սեադ Կոլոշինացը և Շկոդրան Մուստաֆին գիշերային ակումբ են գնացել:

Կոլոշինացը, Մուստաֆին, Օզիլը, Լյակազետը և Օբամեյանգը երևում են փուչիկի միջոցով «զվարճացնոց գազ» ընդունելիս:

Հատկանշական է, որ տեսանյութում բոլոր ֆուտբոլիստներից միայն Մխիթարյանը չի նկատվել «զվարճացնող» միջոցներ ընդունելիս, այլ միայն քաղցրավենիքից է օգտվել:

Աղբյուրը վստահեցնում է, որ ֆուտբոլիստները Լոնդոնի Ուեսթ-Էնդի այդ ակումբում նաև կանանց են հրավիրել և հեռացել նրանց հետ: Խաղացողները 25-30 հազար ֆունտի հաշիվ են փակել:

Այդ երեկույթից մի քանի օր հետո լոնդոնյան թիմը 0:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000