Որոնել
Արխիվ
07.12.2018  11:55

Աղբյուր. Մակեդոնացի ֆուտբոլիստի համար «Ռեալը» 20 միլիոն եվրո է առաջարկել

Մակեդոնիայի հավաքականի ու «Ֆեներբախչեի» կենտրոնական կիսապաշտպան Էլիֆ Էլմազը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Skopje24-ը տեղեկացնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար իսպանական ակումբը 20 միլիոն եվրո է առաջարկել: «Սերուցքայինները» պատրաստ են 5 միլիոնն անմիջապես վճարել, իսկ 15-ը` գլխավոր թիմում նորամուտը նշելուց հետո:

«Ֆեներբախչեի» հետ Էլմազի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նրա հրաժարագինը 23 միլիոն եվրո է:

Թուրքիայի ընթացիկ առաջնության 14 խաղում կիսապաշտպանը 1 գոլ է խփել: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Ռոման», Դորտմունդի «Բորուսսիան» և «Տոտենհեմը»:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլում Էլմազը մասնակցել է Հայաստանի հավաքականի դեմ երկու հանդիպումներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000