Որոնել
Արխիվ
07.12.2018  11:27

Արթուր Սողոմոնյան. «ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեն գործում է Ռուբեն Հայրապետյանի սկզբունքներով»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Facebook սոցիալական ցանցում մասնակցել է ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի կողմից երևանյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին կես տարով որակազրկելու մասին քննարկմանը: Ռուս մասնագետը նման պատժի է ենթարկվել մրցավարի օգնականին հայհոյելու համար:

«Շատ տխուր վիճակ է: Իհարկե, մենք բողոքարկելու ենք այդ ոչ օբյեկտիվ որոշումը: Ցավոք, նման կողմնակալ մոտեցմամբ, որը ցուցաբերում է ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն, որևէ օբյեկտիվության ու հետևաբար երկրում ֆուտբոլի զարգացման մասին խոսելը հնարավոր չէ:

Կարգապահական կոմիտեի կազմը նշանակվել է դեռ Ռուբեն Հայրապետյանի կողմից և մինչև հիմա որոշումները կայացվում են նրա սկզբունքներով` բոլորին բաժանելով յուրայինների ու օտարների:

Մենք պահանջելու ենք ԿԿ-ի նոր կազմ ընտրել»,- գրել է «Փյունիկի» սեփականատերը:

Նշենք, որ այսօր կայանալու է Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ավելի մանրամասն է անդրադառնալու այդ հարցին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000