Որոնել
Արխիվ
06.12.2018  23:32

Տրանսֆերային պայքարում «Բորուսսիան» հաղթել է «Բարսելոնային» ու «Ռեալին»

«Կորինտիանսի» եզրային կիսապաշտպան Պեդրինյոն մոտ է Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխվելուն:

20-ամյա ֆուտբոլիստն ընդունել է գերմանացիների առաջարկը, չնայած նրան, որ նրա ծառայություններով հետաքրքրված են եղել «Բարսելոնան» ու «Ռեալը», հայտնում է Yahoo Esportes-ը: Վինգերն այդ տարբերակն ընտրել է ավելի շատ խաղաժամանակ ստանալու հեռանկարի պատճառով:

Բրազիլական ակումբը որոշ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստի համար 50 միլիոն եվրո է պահանջել, սակայն հետո համաձայնվել է ավելի քիչ գումարի դիմաց բաց թողնել նրան:

Բրազիլիայի Ա սերիայում Պեդրինյոն 35 խաղի է մասնակցել և 2 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000