Որոնել
Արխիվ
07.12.2018  00:23

Ինչպես «Ալաշկերտը» հաղթեց վետերաններին, գոլ բաց թողեց մարզպետից ու ևս մեկ քայլով հեռացավ Երևանից (VIDEO)

Վերջերս «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել էր հարազատ Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու լուրջ մտադրության մասին: Դեկտեմբերի 6-ին կայացավ հեռանկարային ծրագրերի շրջանակում առաջին միջոցառումը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտը» մեկնեց Մարտունի և քաղաքային ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի հավաքական թիմի հետ:

Մարտունիում մեծ հետաքրքրություն առաջացրած և մարտական պայքարում անցած խաղում գրանցվեց 3:2 հաշիվը: «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Արտակ Գրիգորյանը, Ղուկաս Պողոսյանը և «Ալաշկերտ-2»-ի մարզիչ, անվանի նախկին հարձակվող Նշան Էրզրումյանը: Իսկ ահա Մարտունու «Ալաշկերտի» գոլերից մեկը հեղինակեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նշվում է, որ այդ ընկերական հանդիպման շրջանակում ևս մեկ անգամ ամրագրվեցին ծրագրերը: Սպասվում է, որ մարզադաշտի սեփականատիրոջ հետ համաձայնության գալուց հետո գալիք գարնանը ամբողջովին կվերակառուցվի քաղաքային մարզադաշտը, հարևանությամբ կտեղադրվի նաև արհեստական խոտածածկով խաղադաշտ, կկառուցվի մասնաշենք: Ծրագրին իրենց մեծ աջակցության մասին հայտնել են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո Մարտունիում կգործի «Ալաշկերտի» մարզադպրոցը, իսկ «Ալաշկերտն» իր տնային խաղերը կանցկացնի այդ քաղաքում:

Այս ամենի մասին և շատ այլ հետաքրքիր կադրեր` տեսանյութում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000