Անգլիայի առաջնություն. «Լիվերպուլի» պատմության լավագույն մեկնարկը
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Բարնլիի» նկատմամբ:
«Մերսիսայդցիները» 15 խաղում 12 հաղթանակ են տարել ու 3 ոչ-ոքի գրանցել: Անգլիայի առաջնություններում դա «կարմիրների» պատմության լավագույն մեկնարկն է, հայտնում է Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը 39 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 41 միավոր: