Որոնել
Արխիվ
06.12.2018  22:03

Պելե. «Մեսսին չի կարող համեմատվել ինձ հետ, Մարադոնան նրանից շատ ավելի լավ ֆուտբոլիստ էր»

Լեգենդար բրազիլացի նախկին հարձակվող Պելեն հայտարարել է, որ իրեն ու Դիեգո Մարադոնային շատ ավելի լավ ֆուտբոլիստներ է համարում, քան «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

«Մեսսին չի կարող համեմատվել ինձ հետ: Ինչպե՞ս կարելի է համեմատել ֆուտբոլիստի, ով կարողանում է խաղալ գլխով, հարվածել աջ ու ձախ ոտքերով, մեկ այլ խաղացողի հետ, ով միայն մեկ դրական կողմ ունի` «աշխատող» ձախ ոտք: Պելեի հետ համեատվելու համար այդ ֆուտբոլիստը պետք է ամեն ինչ կարողանա, այլ ոչ թե միայն ձախով գործի:

Մարադոնան պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Եթե ինձ հարցնեք նա Մեսսիից ավելի լա՞վ էր խաղում, կասեմ այո, շատ ավելի լավ»,- «ֆուտբոլի արքայի» խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000