Որոնել
Արխիվ
06.12.2018  21:30

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» հաղթել է 6 գոլ խփելով (VIDEO)

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Մելիլյային» ու 6:1 հաշվով հաղթանակ տարել:

«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ են դարձել Մարկո Ասենսիոն ու Իսկոն, ինչպես նաև մեկական անգամ աչքի են ընկել Խավի Սանչեսն ու Վինիսիուս Ժունիորը: Հատկապես գեղեցիկ է ստացվել Իսկոյի առաջին գոլը:

Աֆրիկայում գտնվող և Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մելիլյայի» հարձակվող Յասին Կասմին 11-մետրանոց հարվածով հեղինակության գոլ է խփել:

Առաջին մրցավեճում մադրիդցիներն առավելության էին հասել 4:0 հաշվով, ուստի ընդհանուր դիմակայությունը հաղթել են` 10:1 հաշվով:

Իսպանիայի գավաթ. 1/16 եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» – «Մելիլյա»` 6:1
Գոլերը. Ասենսիո (33, 35), Սանչես (39), Իսկո (47, 83), Վինիսիուս (75) – Կասմի (81, 11մ.)

1/8 եզրափակչում «Ռեալի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000