«Ալաշկերտը» մեկ գնդակի տարբերությամբ հաղթել է վետերանների թիմին
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» այսօր մեկնել է Մարտունի, որտեղ ընկերական խաղ է անցկացրել 1990-ական թվականներին այդ քաղաքի «Ալաշկերտ» թիմի վետերանների հետ:
Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը հաղթել է 3:2 հաշվով, հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:
Միջոցառման տեսանյութը և այլ մանրամասներ ակումբը ներկայացնի ավելի ուշ: