Որոնել
Արխիվ
06.12.2018  19:56

ՀՖՖ-ն Անդրեյ Տալալաևին որակազրկել է մինչև 2019 թվականի հունիսը

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմպիտեի նիստը:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  որոշում է կայացվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալևին որակազրկել մինչև 2019 թվականի մայիսի 31-ը (Հայաստանի առաջնության ավարտը) ներառյալ:

Նման որոշման պատճառ է դարձել «Գանձասար-Կապանի» դեմ նախորդ խաղում մրցավարի օգնականին հայհոյելը: Ռուս մասնագետն մրցավեճի ընթացքում այդ պատճառով հեռացվել է տեխնիկական գոտուց: Երևանյան ակումբը տուգանվել է 125 հազար դրամ:

Այլ որոշումներով` «Փյունիկ-2»-ին երկու տեխնիկական պարտություն է գրանցվել որակազրկված ֆուտբոլիստ (Կարեն Մուրադյան) խաղացնելու համար: Ակումբը տուգանվել է 150 հազար դրամով:

ՀՖՖ ԿԿ-ի բոլոր որոշումների արձանագրությունը կարող եք կարդալ այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000