Որոնել
Արխիվ
06.12.2018  13:45

Հայտնի են Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները

Դեկտեմբերի 6-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունները:

Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվեց յոթերորդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 22-ից 28-ը՝ Շոտլանդիայում:

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները:

1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000