Որոնել
Արխիվ
06.12.2018  14:03

Հենրիխ Մխիթարյան. «Մենք շատ հիասթափված ենք, քանի որ պետք է հաղթեինք»

Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման արդյունքը (2-2):

- Մենք շատ հիասթափված ենք, քանի որ պետք է հաղթեինք: Արժանի էինք հաղթանակի: Փորձում էինք երրորդ գոլը խփել մինչև վերջին պահը, բայց չստացվեց:

Նույնիսկ եթե ֆիզիակական հոգնածություն կա, միևնույն է, կարևոր է միտքը թարմ պահել: Եթե ստացվի, ապա ոտքերը կլսեն ու կաշխատեն մինչև վերջ`առավելագույն ուժերով: Շատ էինք ուզում հաղթել «Օլդ Թրաֆորդում»: Հասկանում ենք, որ այստեղ միշտ էլ դժվար է հաղթել: Բայց եթե ուզում ենք լավագույն քառյակում լինել, ապա պետք է յուրաքանչյուր խաղում հաղթել,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000