Որոնել
Արխիվ
06.12.2018  02:05

ԱՊԼ. «Արսենալն» ու ՄՅՈւ-ն ՖԱՆՏԱՍՏԻԿ խաղ պարգևեցին, Մխիթարյանը՝ գոլի համահեղինակ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

26-րդ րոպեին Մուստաֆին առաջ մղեց հյուրերին, 30-րդ րոպեին Մարսիալը հավասարեցրեց այն, 68-րդ րոպեին Մխիթարյանի աջ եզրից կատարված փոխանցումից հետո Լակազետը համառ պայքարում հաղթող դուրս եկավ ու գոլ հեղինակեց՝ կրկին «զինագործներին» առաջ մղելով, իսկ ընդամենը 1 րոպե անց Լինգարդը հավասարեցրեց հաշիվը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դաշտ դուրս եկավ անմիջապես ընդմիջումից հետո ու բավականին ակտիվացրեց իր թիմի խաղը։ Դրվագներից մեկում նա վրիպեց մոտ տարածությունից, մեկ անգամ էլ գոլ խփեց խաղից դուրս վիճակից։ Մխիթարյանը հաճախ էր արագություն հաղորդում թիմի գրոհներին։

Այսպիսով, «Արսենալը» «Չելսիի» հետ ունի 31 միավոր, բայց զիջում է մրցակցին և 5-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 8-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000