Որոնել
Արխիվ
05.12.2018  22:19

Իսպանացի հանրահայտ մարզիչը սեմինար անցկացրեց Երևանում (VIDEO)

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկեց ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց Աշխարհի վերջին 3 առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների: Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում՝ դեկտեմբերի 7-ին:   

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000