Որոնել
Արխիվ
05.12.2018  21:06

«Բավարիայի» նախագահը նշել է, թե ինչու ձեռք չեն բերել Ռոնալդուին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է նախորդ ամռանը «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հաղորդում է Match TV-ն։

«Նա 33 տարեկան է, իսկ արժեքը՝ 100 մլն եվրո։ Դա է պատճառը, որ չենք դիտարկել նրան ձեռք բերելու տարբերակը։ Ես կարող էր աչք փակել նման տեղափոխությանը, եթե խոսք գնար 24-ամյա ֆուտբոլիստի մասին»,- ասել է հյոնեսը։

Նշենք, որ պորտուգալացին հիանալի է հանդես գալիս թուրինյան ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000