Աղբյուր. Իբրահիմովիչը վերջնական պատասխան է տվել «Միլանին»
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է չտեղափոխվել «Միլան», հաղորդում է Expressen-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը որոշել է մնալ ԱՄՆ-ում, որովհետև ընտանիքը չի ցանկանում Եվրոպա վերադառնալ և գոհ է ներկայիս բնակավայրից։ ՄԼՍ-ը ներկայացնող ակումբն էլ ցանկանում է բարձրացնել Զլատանի աշխատավարձը։
37-ամյա շվեդը «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում ՄԼՍ-ում անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 22 գոլի հեղինակ։