Որոնել
Արխիվ
05.12.2018  18:55

«Տոտենհեմը» մեծ գումար է առաջարկել թուրք ֆուտբոլիստի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել թուրք հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջենգիզ Ունդերին, ով հանդես է գալիս «Ռոմայում», հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը նախապես ֆուտբոլիստի համար առաջարկել էր 35 մլն եվրո, բայց բացասական պատասխան էր ստացել։ Այժմ «Տոտենհեմը» պատրաստ է վճարել 52 մլն եվրո։ Տեղափոխությունը հնարավոր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ռոմա» է տեղափոխվել 2017 թվականին՝ «Բեշիքթաշից»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000