Որոնել
Արխիվ
05.12.2018  17:45

Հայաստանի առաջնությունում շատ են արտագնա հաղթանակները. Եվրոպայում թոփ-8- ում է

Հայաստանի առաջնությունը ձմեռային ընդմիջման է գնացել, սակայն մինչև այդ 19 տուրեր են կայացել:

Այդ ընթացքում թիմերը 76 խաղ են անցկացրել, որոնցից 28-ն (37 %) ավարտվել են հյուրերի հաղթանակներով: Արտագնա հաղթանակների մասնագետ են «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան», որոնք մրցակիցների հարկի տակ 5 ական հաղթանակ են տոնել, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան տանը (երկուսի դեպքում էլ «Հանրապետական» մարզադաշտը):

Տնային թիմերն առավելության են հասել 29 անգամ (38 %), ինչն անչափ զարմանալի ցուցանիշ է: Եվրոպայում շատ քիչ են երկրները, որտեղ լիգայում տնային ու արտագնա հաղթանակները գրեթե հավասար են:

ArmFootball.com-ը հաշվարկել է, որ Եվրոպայի աշուն-ձմեռ համակարգով առաջնությունների ցուցանիշներով արտագնա խաղերի նման բարձր տոկոս ունեն ընդամենը 7 այլ երկրներ: Կոսովոյի բարձրագույն լիգայում հյուրերը հաղթում են 37 տոկոս խաղերում, Անդորրայում` 38, Ուկրաինայում` 39, Խորվաթիայում` 40, Մալթայում` 44, Ջիբրալթարում` 47 և Սան Մարինոյում` 50:

Հայաստանի առաջնության դեպքում դրա հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել այն, որ մասնակից 9 թիմերից միայն 4-ը («Շիրակ», «Լոռի», «Ալաշկերտ» և «Բանանց») սեփական խաղադաշտն ունեն, իսկ մյուսը 5-ը («Փյունիկ», «Արարատ», «Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա» և «Արցախ») ստիպված են վարձակալել մարզադաշտը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000