AS. Մեսսին ու Ռոնալդուն հարևաններ կլինեն Մադրիդում կայանալիք եզրափակչի
ժամանակ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ներկա են լինելու Մադրիդում կայանալիք` Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպմանը: «Ռիվեր Փլեյթի» ու «Բոկա Խունիորսի» միջև խաղն անցկացվելու է դեկտեմբերի 9-ին, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
AS պարբերականը հաղորդում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրավերք է ուղարկել Ռոնալդուին ու Մեսսիին, ովքեր VIP-սրահում հարևան տեղերում են նստելու: «Արքայական ակուբից» ամռանը հեռանալուց հետո պորտուգալացու համար դա առաջին այցը կլինի Մադրիդ:
Հիշեցնենք, որ արգենտինական թիմերի միջև պատասխան խաղը տեղափոխվել է Իսպանիա այն բանից հետոմ, երբ նախապես ծրագրված մրցավեճի օրը «Ռիվերի» երկրպագուները հարձակվել են «Բոկայի» ավտոբուսի վրա, կոտրել պատուհանները և դրանով վնասվածքներ հասցրել ֆուտբոլիստներին: Առաջին խաղն ավարտվել է 2:2 հաշվով: