Որոնել
Արխիվ
03.12.2018  14:53

Շախմատի պատանեկան Օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, բայց…

Թուրքիայում ավարտվեց մինչև 16 տարեկանների շախմատային Օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը վերջին երկու տուրերում հաղթանակներ տոնեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժեղ հավաքականների նկատմամբ, այնուամենայնիվ, իրա ակտիվում գրանցեց 12 թիմային միավոր և գրավեց միայն 6-րդ հորիզոնականը՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Չինասանից հետ մնալով միայն 1 միավորով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆդերացիան:

Թիմի արդյունքի վրա ազդեցին 1-ին տուրում Շվեյցարիային և 6-րդ տուրում Ադրբեջանից կրած պարտությունները: Նշենք, որ այդ երկու մրցախաղերում 1.5-1.5 հաշիվների ժամանակ հայկական թիմի անդամներն ամբողջովին հավասար դիրքերում սպառեցին պարտիայի համար տրամադրվող ժամանակը և պարտությունններ կրեցին: 

Օլիմիպադայի հաղթող դարձավ գործակցով առաջինը դասակարգված Ուզբեկստանի թիմը, որը տարավ 8 թիմային հաղթանակ և կրեց միայն 1 պարտություն: Հդկաստանի հավաքականը 14 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000