Որոնել
Արխիվ
03.12.2018  14:37

Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթները Մոսկվայում

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լարիսա Լատինինային Մոսկվայում նվիրված մրցաշարում Հայաստանը ներկայացրել են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Այդ մասին տեղեկանում ենք սպորտի և երիտասարդյության նախարարությունից:

Արթուր Դավթյանը լավագույնն է ճանաչվել հենցատկում, նժույգթափերի և զուգափայտի վրա, ինչպես նաև ազատ վարժություններում, բազմամարտում և օղակների վրա վարժությունում Արթուր Դավթյանը գրավել է 2-րդ, իսկ պտտաձողի վրա վարժությունում՝ 3-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանն անգերազանցելի է եղել օղակների վրա վարժությունում և դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000