Որոնել
Արխիվ
02.12.2018  20:09

ԱՊԼ. ՖԱՆՏԱՍՏԻԿ խաղում «Արսենալը» հաղթեց լոնդոնյան դերբին, Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում տանն ուժերը չափեց «Տոտենհեմի» հետ ու հաղթեց՝ 4-2։

10-րդ րոպեին Օբամեյանգը 11 մետրանոցից բացեց հաշիվը, 30-րդ րոպեին Դայերը հավասարեցրեց այն, իսկ 4 րոպե անց Քեյնը 11 մետրանոցից առաջ մղեց «Տոտենհեմին»։ 56-րդ րոպեին Օբամեյանգը նորից հավասարեցրեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Լակազետն առաջ մղեց դաշտի տերերին։ Խաղի վերջակետն էլ 77-րդ րոպեին դրեց Տորեիրան՝ 4-2 դարձնելով հաշիվը։ 85-րդ րոպեին «Տոտենհեմին» պաշտպան Վերտոնգենը թողեց 10 հոգով՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին և փոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո։

Այսպիսով, «Արսենալը» վաստակեց 30 միավոր և հավասարվեց «Տոտենհեմին»։ Այնուամենայնիվ, խփած-բաց թողած գոլերի ավելի նպաստավոր պայմաններով «զինագործները» զբաղեցրին 4-րդ տեղը, իսկ «Տոտենհեմը»՝ 5-րդ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000