Որոնել
Արխիվ
02.12.2018  19:40

Գյուլբուդաղյանց. «Խմբում ֆավորիտն Իտալիան է, իսկ մնացածը հավասարազոր են»

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձավ, թե որ ընտրանիներն են լինելու Հայաստանի մրցակիցը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքն է հայտնել վիճակահանության վերաբերյալ։

«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,- ասել է Գյուլբուդաղյանցը:

Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000