Որոնել
Արխիվ
02.12.2018  17:31

Մեր մրցակիցները. Ռոբերտո Մանչինիի կարծիքը վիճակահանության մասին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը: «Սկուադրա աձուրան» մրցելու է Հայաստանի, Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի ընտրանիների դեմ:

«Լավ վիճակահանություն է: Կարևորը Գերմանիայի հետ խաղերից խուսափելն էր, և այդպես էլ եղավ: Բոսնիան հիանալի թիմ է, փայլուն ֆուտբոլիստներով, որոնց ճանաչում ենք: Նրանց հետ բարդ խաղեր են լինելու: Թղթի վրա լավ խումբ է, բայց դեռ պետք է խաղերն անցկացնել և հաղթել: Ամեն ինչ մեզնից է կախված:

Մենք հաղթական պատմություն ունենք և պետք է բարձունք վերադառնանք: Հիմա իտալական ֆուտբոլում սերնդափոխություն է: Թիմում շատ տաղանդավոր երիտասարդներ կան»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում sportmediaset.mediaset.it:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000