Որոնել
Արխիվ
30.11.2018  12:25

Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

Սոլվենիայի Բլեդ քաղաքում ավարտվեցին աշխարհի տղամարդկանց և կանանց վետերանների առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց 50-ից բարձր ենթախմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և հռչակվեց աշխարհի վետերանների չեմպիոն: Նույն ենթախմում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգի Բագատուրովը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մովսիսյանը դարձել էր Եվրոպայի վետերանների չեմպիոն:

Ի պատիվ Կարեն Մովսիսյանի հնչում է Հայաստանի պետական օրհներգը 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000