Որոնել
Արխիվ
30.11.2018  10:45

11-ը` 10-ի դեմ. «Չելսին» ջախջախիչ հաղթանակ է տարել (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Չելսին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել ՊԱՕԿ-ի նկատմամբ:

Արդեն 7-րդ րոպեին հույները մնացել են 10 ֆուտբոլիստով: Օլիվյե Ժիրուի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Եվգենի Խաչերիդին:

Մարուրիցիո Սարրրի թիմը, որը հանդես է եկել գրեթե պահեստային կազմով, թվայաին առավելությունն օգտագործել է յուրաքանչյուր խաղակեսերում երկուական գոլ խփելով: Սկզբում դուբլ է ձևակերպել նույն Ժիրուն (27 ու 37 րոպեներ), իսկ հետագայում աչքի են ընկել Կալեմ Հոդսոն-Օդոյը (60) և Ալվարո Մորատան (78):

«Չելսին» 15 միավորով շարունակում է L խմբի բացարձակ առաջատարը մնալ: Խմբի մյուս խաղում ԲԱՏԷ-ն 2:0 հաշվով պարտության է մատնել «ՄՕԼ Վիդիին»: Վերջին տուրից առաջ ԲԱՏԷ-ն ու «ՄՕԼ Վիդին» ունեն 6-ական միավոր, իսկ ՊԱՕԿ-ը` 3:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000