Որոնել
Արխիվ
29.11.2018  23:59

Եվրոպա լիգա. «Միլանը» փրկվեց խայտառակությունից (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Դյուդելանժին» ու տաօրինակ խաղ անցկացրել:

Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ երկրորդ սկզբում լյուքսեմբուրգյան թիմը հաշվի մեջ առաջ է անցել: Միայն դրանից հետո է Ջենարո Գատտուզոյի թիմն ուժեղացրել ճնշումը և 5:2 հաշվով կամային հաղթանակ տոնել: Դրանում նրան օգնել են հյուրերի երկու ինքնագոլերը: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Պատրիկ Կուտրոնեն, Հական Չալհանօղլուն և Ֆաբիո Բորինին:

Զուգահեռաբար ընթացած խաղում «Բետիսը» 1:0 հաշվով առավելության է հասել «Օլիմպիակոսի» նկատմամբ:

Այսպիսով, F խմբում «Բետիսը» 11 միավորով առաջին տեղում է և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Միլանն» ունի 10 միավոր, «Օլիմպիակոսը»` 7, իսկ «Դյուդելանժը»` 0: Վերջին տուրում իտալական գրանդը մրցելու է հունական թիմի հետ և նույնիսկ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում կմտնի 1/16 եզրափակիչ:

Եվրոպա լիգա. F խումբ

«Միլան» – «Դյուդելանժ»` 5:2
Գոլերը. Կուտրոնե (21), Ստելիվիո (66, ինքնագոլ) Չալհանօղլու (70), Շնել (78, ինքնագոլ) Բորինի (81) – Ստոլց (39), Տուրպել (49)

«Բետիս» – «Օլիմպիակոս»` 1:0
Գոլը. Կանալես (39)
Չիրացված 11-մետարնոց. Լեոն (18)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000