Որոնել
Արխիվ
29.11.2018  23:52

Եվրոպա լիգա. «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց և մտավ փլեյ-օֆֆ (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալը» Կիևում մրցեց «Վորսկլայի» հետ ու 3:0 հաշվով հաղթանակ տարավ:

Լոնդոնցիները հաղթողի հարցը գործնականում լուծեցին առաջին խաղակեսում, երբ մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Սմիթ Ռոուն (11), Աարոն Ռեմզին (27, 11մ.) և Ջոզեֆ Ուիլլոկը (41):

Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների թվում: Հայաստանի ընտրանու և «Վորսկլայի» ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը հայտավորված չէր հանդիպմանը:

Այդ հաղթանակի շնորհիվ Ունաի էմերիի թիմը վաստակեց 13 միավոր, խմբում գրավեց առաջին տեղը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Զուգահեռաբար ընթացած խաղում «Սպորտինգը» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց «Ղարաբաղին»: Պորտուգալացիները 10 միավորով նույնպես մտան փլեյ-օֆֆ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000