Որոնել
Արխիվ
29.11.2018  10:30

Հենրիխ Մխիթարյան. «Պոլտավա՞, թե՞ Կիև. ամենաշատը Դոնեցկն եմ կարոտել»

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Վորսկլայի» հետ հանդիպման տեղափոխումը Պոլտավայից Կիև:

- Ավելի շատ Կի՞ևն եք կարոտել, թե՞ Պոլտավան: Որտե՞ղ էիք ավելի շատ ցանկանում խաղալ:

- Քանի որ խաղացել եմ «Շախտյորում» և Դոնեցկի «Մետալուրգում», ապա ամենաշատը Դոնեցկն եմ կարոտել: Մենք պատրաստ էինք խաղալ թե՛ Պոլտավայում, թե՛ Կիևում: Մեզ համար միևնույն է: Կարող էինք ճանապարհորդել դեպի Պոլտավա, կարող էինք Կիև: Սակայն որոշումը կայացված է, մենք Կիևում ենք: Միայն ցավում եմ Պոլտավայի համար. համոզված եմ, քաղաքը սպասում էր հանդիպմանը,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Tribuna.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000