Որոնել
Արխիվ
28.11.2018  11:03

Լևանդովսկին 50 գոլ է խփել ՉԼ-ում. արագությամբ նա զիջել է միայն 2 ֆուտբոլիստի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել «Բենֆիկայի» դեմ խաղում (5:1): Այդ գոլերից առաջինը նրա համար 50-րդն էր Չեմպիոնների լիգայում:

Squawka Football-ից տեղեկանում ենք, որ լեհին այդ ցուցանիշին հասնելու համար 77 խաղ է պահանջվել: Նրանից ավելի արագ 50 գնդակի սահմանը հաղթահարել են միայն Լիոնել Մեսսին (66 խաղ) ու Ռուդ վան Նիստելրոյը (62):

30-ամյա ֆուտբոլիստը (51 գոլ) մրցաշարի պատմության ռմբարկուների հաշվարկում արդեն 6-րդ տեղում է: Նրանից շատ գոլեր խփել են Ռուդ վան Նիստելրոյը (56), Կարիմ Բենզեման (59), Ռաուլ Գոնսալեսը (71), Լիոնել Մեսսին (105) և Կրիշտիանու Ռոնալդուն (121):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000