Որոնել
Արխիվ
26.11.2018  12:36

Միջին աշխատավարձ. «Բարսելոնան» ու «Ռեալը» մարզական ակումբների առաջատարներն են

Global Sports Salaries հետզոտությունների կենտրոնը հաշվարկել է տարբեր մարզաձևերի լիգաների ակումբների աշխատավարձերը և կազմել միջին ցուցանիշներով առաջատարներին:

Աշխարհում առաջատարը «Բարսելոնան» է, որն իր ֆուտբոլիստներին (հայտավորված 23 խաղացող) տարեկանը միջինը 11,8 միլիոն եվրո աշխատավարձ է վճարում: Այդ հաշվարկում ներառված չեն պարգևավճարները, որոնք տարբեր նվաճումներից են կախված և ֆիքսված չեն: Հաշվարկում ներառված է միայն այդ կազմակերպության ֆուտբոլային թիմը: Նախորդ տարվա համեմատ կատալոնացիներն աշխատավարձի վրա 1/3 անգամ շատ գումար են ծախսում:

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը տարեկան միջինը 9,1 միլիոն եվրո աշխատավարձ է վճարում:

Իսպանական գրանդներին հետևում են NBA-ի «Օկլահոմա-Սիթի Թանդերը» (8,86 մլն եվրո) և չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» (8,83):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000