Որոնել
Արխիվ
25.11.2018  10:50

Կարլսեն – Կարուանա. Չեմպիոնը չի կարողացել օգտագործել զինվորի առավելությունը (կատարված քայլեր)

Լոնդոնում կայացել է աշխարհի չեմպիոնի կոչման դիմակայության 11-րդ պարտիան: Գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակ խաղաքարերով մրցել է հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ ու ոչ-ոքի գրանցել:

Տարբեր կողմերում կատարված փոխատեղումներից հետո թվացել է, թե շախմատիստներն այս անգամ կփորձեն հաղթանակի համար խաղալ, սակայն նմանատիպ թեթև փորձեր կատարել է միայն նորվեգացին, ինչը նրան զինվորի առավելություն է տվել: Այնուամենայնիվ փոքր առավելությունը Կարլսենը չի կարողացել օգտագործել, որովհետև ամերիկացին պաշտպանության համար լավագույն քայլերն է կատարել:

Այսպիսով, 11-րդ պարտիայից հետո երկու գրոսմայստերներն ունեն 5,5-ական միավոր: Վերջին տուրը կայանալու է նոյեմբերի 26-ին: Սպիտակներով խաղալու է Կարուանան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000