Որոնել
Արխիվ
23.11.2018  17:32

Գեղամ Հարությունյանն առաջարկներ ունի տարբեր ակումբներից, բայց…

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Հարությունյանը վերջին կես տարին վարձավճարով անցկացրել է Կարագանդայի «Շախտյորում»:

Sports.kz-ի հետ հարցազրույցում իր ապագայի մասին խոսելիս 28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ մի քանի ակումբներից առաջարկներ ունի, սակայն հստակություն չկա:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ հարձակվողը ներկայումս վերադարձել է «Գանձասար-Կապան» և մարզվում է այդ թիմում: «Արջերի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվելու է դեկտեմբերին և նա կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:

Միգուցե, նոր ակումբ գտնելու խնդիրը բարդացնում է այն, որ նա գործակալ չունի:

Նշենք, որ Ղազախստանի առաջնությունում Գեղամը 7 խաղի է մասնակցել, 1 գոլ խփել ու 2 դեղին քարտ ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000