Որոնել
Արխիվ
23.11.2018  12:14

Տալալաև. «Եվրոպա լիգայում հաջողություններից հետո «Փյունիկին» սկսել են նախանձել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հարցազրույց է տվել Sportbox.ru-ին, որի ժամանակ խոսել է նաև երևանյան թիմի ու Հայաստանի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի քանի հատվածներ:

- Տարօրինակ է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստներին այքան վնասվածք են հասցնում: Եվրոպա լիգայում հաջողություններից հետո թվում էր, որ թիմի նկատմամբ աջակցություն կլինի:

- Միգուցե, ընդհակառակը` նախանձում են: Մենք զգացինք մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Պատճառները մի քանիսն են: Մեկն այն է, որ «Փյունիկը» նախկինում ֆեդերացիայի նախագահի ակումբն էր: Նա այստեղ աստվածն ու թագավորն էր: Նրանից վախենում էին: Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ-ի նախագահը փոխվեց: Հիմա մենք երիտասարդ, աճող ակումբ ենք, որը նոր է սովորում պրոֆեսիոնալիզիմին:

Չենք կարողացել որևէ խաղ հետաձգել, ինչպես նաև տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո նոր խաղացող հրավիրել, ինչպես դա արեցին «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»: Հաջողության համար երեք գործոն է հարկավոր: Առաջին` մրցունակ մարզչական շտաբ ու ֆուտբոլիստներ: Երկրորդ` պայմաններ, մարզաբազա: Երրորդ` ադմինիստրատիվ ռեսուրս: Տեսեք, Ռուսաստանում ԲԿՄԱ-ն միակն էր, որ կարողացավ հետաձգել Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի խաղը: Դա նրան թույլ տվեց մյուսների համեմատ ավելի լավ նախապատրաստվել եվրագավաթներին և նրանք հաղթեցին Մադրիդի «Ռեալին»:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի առաջնությունը:

- Դա այսպես ասած` Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) միջակ թիմերի մրցաշարն է: Նախապատրաստական հավաքի ժամանակ մենք ոչ-ոքի խաղացինք «Նիժնի Նովգորոդի» հետ: Խաղամակարդակաները մոտավոր հավասար են:

- Հայաստանի յուրահատկությանը սովորե՞լ եք:

- Գրեթե ադապտացվել եմ: Այդ թվում երթևեկության յուրահատկությանը: Դա անբացատրելի բան է: Այստեղ երթևեկության օրենքները ֆուտբոլի նման են: Եթե խաղադաշտում մրցակցի կարող են չհեռացնել մեր ֆուտբոլիստին հարվածելու համար, փողոցում վարորդները կարող է երկու գիծ շեղվել, եթե ուզենա: Ճիշտ է դրա համար զգուշացնող ազդանշան են միացնում:

Մյուս հարցերում` խոհանոց, եղանակ, մարդկանց վերաբերմունք… ամեն ինչ հիասքանչ է: Դեռ վիճաբանող հայ չեմ տեսել, ով ձայնը կբարձրացներ: Եթե վերցնենք դաստիարակությունն ու մեծերի նկատմամբ հարգանքը, ապա Հայաստանում այն ավելի բարձր է, քան Ռուսաստանում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000